Կամենսկիխը խոստովանել է, թե որքան գումար է տանուլ տալիս խաղատանը
Ուկրիանացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը վերջերս բիկինիով նոր լուսանկար է հրապարակել, «Светская жизнь» հաղորդման ընթացքում պատմել է ազատրատային խաղերի նկատմամբ սիրո մասին։
Նաստյան խոստովանել է, որ լինում է Մոնակոյի կամ Լաս Վեգասի խաղատներում։ Նա խաղում է 4-5 ժամ, սակայն խուսափում է խոշոր պարտություններից։ «Ես ինձ որոշակի բյուջե եմ հատկացնում, սահմափակում։ Ես պարզապես լավ եմ խաղում»,- վստահեցնում է Կամենսկիխը։
Նա պնդում է, որ ավարտում է խաղը, երբ զրոյականի է հասնում։ «Ես կողմ եմ, որ ամեն ինչ չափով լինի։ Եթե ավտոմատ խաղեր են, խոսքը փոքր գումարի մասին է, եթե նստում եմ սեղանի շուրջ, կարող է ավելին լինել։ Սակայն չի կարելի ասել, որ ես գործ եմ ընկել, եւ ինձ հնարավոր չէ կանգնեցել»,- ասում է արտիստը։
Տանը նա Պոտապի հետ զառ է գցում, սակայն վերջինս ամեն ինչ լուրջ է ընդունում եւ կարող է նույնիսկ շրջսել սեղանը։
Վերջերս, ի դեպ, երկրպագուները կասկածել են, որ Նաստյա Կամենսկիխը հղի է։
Посмотреть эту публикацию в Instagram