ՀՀ զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ՊՆ-ից:
«Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: