Goldmoney Asian Rapid. Լևոն Արոնյանն առաջինն է
Արագ շախմատի Goldmoney Asian Rapid օնլայն մրցաշարի նախնական փուլի 10 տուրից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է, որը վաստակել է 7 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ չինացի Դին Լիրենը։
Երկրորդ մրցումային օրը Լևոն Արոնյանը սկսեց աշխարհի չեպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ պարտիայով։ Հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ 66-րդ քայլում։
Հաջորդ 4 տուրերում Լևոն Արոնյանը հաղթեց հնդիկ Էրիգաիսի Արջունին, ոչ ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի, հնդիկ Գուջրատի Վիդիտի և լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ։
Լևոն Արոնյանը առաջին օրվա 5 պարտիաներում հաղթել էր հնդիկներ Ադհիբանին և Գուկեշին, ոչ ոքի խաղացել ռուսաստնացի Պյոտր Սվիդլերի, չինացի Դին Լիրենի, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Սալեհ Սալեմի հետ։
Նախնական փուլում հունիսի 28-ին կանցկացվի ևս 5 տուր։ Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում։
Goldmoney Asian Rapid-ը Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է, Goldmoney Asian Rapid-ինը՝ 100 հազար դոլար։