Քարդի Բին սպասում է երկրորդ երեխային
Ռեփեր Քարդի Բին հայտարարել է, որ սպասում է երկրորդ երեխային։ Քարդին լուսանկար է հրապարակել, որում երեւում է մերկ որովայնը։ «#2♥ ️ @offsetyrn»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։
Քարդիի երկրպագուները հնարավորություն են ունեցել նրան տեսնել նաեւ «BET Awards» մրցանակաբաշխության ընթացքում, որում կրել է որովյանի հատվածում բաց կոմբինեզոն։
28-ամյա Քարդին եւ 29-ամյա Օֆսեթը գաղտնի ամուսնացել են 2017թ․-ի սեպտեմբերի 20-ին։ Զույգը 2-ամյա դուստր ունի՝ Քալչեր Կիարի։
Թեեւ նրանք ամուսնացած են արդեն չորս տարի, զույգը ունեցել է թռիչքներ ու անկումներ։ Ռեփերը Օֆսեթին հրապարակային մեղադրել է դավաճանության համար, երբ նրանք ամուսնացած են եղել։ Երգչուհին ամուսնալուծության համար դիմել է 2020թ․-ի սեպտեմբերին։ Թեեւ Քարդին մտադիր էր խզել հարաբերությունները Օֆսեթի հետ, ի վերջո փոխել է իր կարծիքն ու 2020թ․-ի նոյեմբերին ետ վերցրել ամուսնությունը լուծելու մասին հայցը։
«Դուք գիտե՞ք, թե ինչպես եմ ես ձեզ հետ վիճակում սոցիալական ցանցերում։ Հենց այդպես է մեր դեպքում իմ տղամարդու հետ։ Այդ պատճառով երբ մարդիկ ասում են, որ ես դա անում եմ ուշադրության համար, ապա ոչ, ես խենթ եմ։ Ես պարզապես կարոտում եմ նրան»,- Instagram-յան Live-ի ընթացքում իրենց հաշտության մասին ասել էր նա։