Ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը հունիսի 27-ին՝ ժամը 20։40-ի սահմաններում թեթև զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայկական ուժերը Բերդի շրջանի Կոլագիր գյուղի շրջանից կրակի են ենթարկել Թովուզի շրջանի Գարալար գյուղում գտնվող դիրքերը։
Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում ադրբեջանական բանակի անձնակազմը զոհեր կամ վիրավորներ չունի։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարության համաձայն ներկայումս իրավիճակը կայուն է, իսկ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրավիճակը։
Դեպքի առթիվ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։