«Մի՛ ծնվիր հմայիչ» ռուսական հեռուստասերիալում նկարահանումները շրջադարձային էին այս դերահասանուհու կյանքում. Յուլիա Տակշինայի աշխատանքային սիրավեպը տխուր վերջաբանով (Լուսանկարներ)
Երբ 15 տարի առաջ էկրան բարձրացավ բոլորիս կողմից իսկույն սիրված «Մի՛ ծնվիր հմայիչ / «Не родись красивой»/ հեռուստասերիալը, գլխավոր հերոսուհի Կատյա Պուշկարյովան դարձավ բոլոր աղջիկների կողմից սիրված կերպար, և բոլորը քննարկում էին այն հարցը, թե արդյոք իրական կյանքում գլխավոր հերոսները ունեն սիրավեպ, թե՝ ոչ:
Սակայն Անդրեյ Ժդանովին մարմնավորող Անտիպենկոյի սիրտը շահեց ոչ թե Նելլի Ուվարովան, այլ նույն սերիալում զզվելի և շահամոլ Վիկտորիա Արկադևնա Կլաչկովայի դերը մարմնավորող Յուլիա Տակշինան, նշենք, որ նա սերիալում կատարում էր Ժդանովի քարտուղարուհու դերը:
Ինչպես են ընթացել նրանց հարաբերությունները նկարահանումների ավարտից հետո և ինչի համար է դերասանուհին շնորհակալ Անտիպենկոյին
Նշենք, որ դերասանական մասնագիտություն Տակշինան եկավ ոչ իսկույն: Երիտասարդ տարիքում նա մի քանի նախասիրություն ուներ, որոնք շատ հեռու էին կինոդերասանուհու ճանապարհից: Նա «Современник» պարային համույթի մասնակից էր, խաղում էր դպրոցական ներկայացումներում, զբաղվել է լատիանաամերիկյան-պարահանդեսային պարերով, ավագ դասարաններում նույնիսկ զբաղվել լրագրությամբ՝ տպագրելով հոդվածներ, և վերցնելով հարցազրույցներ:
Նրա համար կարգապահության խորհրդանիշ և ոգեշնչման ու ձգտման աղբյուր էր իր ավագ եղբայրը՝ պրոֆեսիոնալ պարող և պարային բեմադրող, ում ազդեցության շնորհիվ աղջիկը ևս որոշեց ընտրել արվեստի բնագավառը:
Դպրոցն ավարտելուց հետո նա հայրենի Բելգրադից տեղափոխվում է Մոսկվա, որպեսզի ընդունվի Մոսկվայի Պետական Համալսարանի Լրագրության բաժին - այս որոշման վրա ազդել էր աղջկա մայրը, ով լրագրող էր, Տակշինան կարողանում է ընդունվել սակայն միայն երկրորդ փորձից:
Տակշինայի եղբայրը, որը արդեն կայացած էր իր բնագավառում, նրան օգնում է ընդունվել Օլեգ Գազմանովի մոտ՝ որպես հետին պլանի պարուհի, որտեղից էլ սկսվում է Տակշինայի արտիստիկ կարիերան: Դրան զուգահեռ Տակշինան սկսում է զբաղվել մոդելի կարիերայով, նկարահնվում մի քանի երաժշտական տեսահոլովակներում, ինչպես նաև սկսում աշխատել որպես «Аргументы и факты» ամսագրի արտահաստիքային լրագրող:
Սակայն 22 տարեկանում աղջիկը հասկանում է, որ դա իրենը չէ, նա թողնում է ուսումը Մոսկովյան Պետհամալսարանում (МГУ) և ընդունվում Շյուկինսկոյե: Նրա ղեկավարը դերասանական վարպետության գծով Ալեքսանդր Նազարովն էր, ով էլ «Մի՛ ծնվիր Հմայիչ» սերիալի ռեժիսորներից մեկն էր: Նազարովը առաջարկում է Տակշինային մասնակցել նկարահանումների փորձերին՝ առաջարկելով Վիկտորիա Կլաչկովայի դերը:
Այս դերը դառնում է կինոյում նրա մեկնարկայինը, բայց մեկ օրում դարձնում աղջկան հայտնի:
Հետագայում Յուլիան հարցազրույցներում կասի, որ թեև իրեն բոլորը ասոցացնում են Վիկտորիայի հետ, իրական կյանքում նա փողերի ետևից վազող շահամոլ չէ, և միշտ սիրված ու գնահատված է եղել իր շրջապատում, ինչը չես ասի Վիկտորիայի մասին, ում, եթե հիշում եք, չէին սիրում կոլեկտիվում:
Տակշինան նաև խոստովանել է, որ առաջին մեծ դերը կարծես գլխապտույտ է առաջացնում իր մոտ, բայց աստղային հիվանդությունից նրան բուժում է իր ղեկավարն ու դասախոսը՝ Վլադիմիր Պոգլազովը: Նա բոլորի մոտ հայտարարել էր, որ Յուլիան մասնագիտորեն անպիտան է, որ նման դերով էկրաններին հայտնվելը և դրանով գլուխ գովելը ամենաքիչը հիմարություն է: Նման քննադատությունը Տակշինայի համար սթափեցնող էր , ինչի համար նա շատ շնորհակալ էր Պոգլազովին:
Սրա շնորհիվ Տակշինան սկսում է շատ քննադատաբար վերաբերվել իր մարմնավորած դերերն և սթափ նայել իրավիճակին:
Աշխատանքային սիրավեպ՝ 7 տարի տևողությամբ
Սերիալում ընդգրկված էին նաև Շուկինյան ուսումնարանից այլ դերասաններ, որոնց թվում էր Գրիգորի Անտիպենկոն:
Նա ևս իսկույն չէր ընդունվել, մինչ այդ հասցնելով սովորել դեղագործականում:
Մինչև թատերական բեմ բարձրանալը Անտիպենկոն աշխատել է որպես բեմի մոնտաժող «Сатирикон» թատրոնում, կինոյում սկսել է նկարահանվել 27 տարեկանից, բայց Անդրեյ Ժդանովի դերը առաջին գլխավոր դերն էր, որը նա ստանձնել է 30 տարեկանում:
Սկզբում դերասանները ոչ միայն չէին զգում իրար հանդեպ հավանություն, այլև շատ բացասական էին վերաբերվում միմյանց: Անտիպենկոն Տակշինայի կարծիքով վերջացած կնամոլ էր, իսկ Գրիգորիի կարծիքով էլ Յուլիան համապատասխանում էր իր դերին և եսասեր ու շահամոլ դատարկ աղջիկ էր:
Նրանք շփվում էին նկարահունմների ընդմիջումներին, սակայն այդ հանդիպումները հետզհետե կրեցին ավելի երկար ժամանակով տևող խոսակցությունների բնույթ:
Յուլիան գտավ, որ Անտիպենկոն իրականում շատ խելացի և խորքային անձնավորություն է:
Սցենարի համաձայն՝ նրանք անընդհատ վիճում ու վիրավորում էին միմյանց, իսկ կադրից դուրս ընկերացան և սիրահարվեցին մեկմեկու:
Սիրավեպը շարունակվեց նաև նկարահանումների ավարտից հետո, ու թեև նրանք չգրանցեցին իրենց հարաբերությունները, ապրել են քաղաքացիական ամուսնության կարգավիճակով, սակայն միասին էին 7 տարի:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, նրանք ունեն երկու որդի՝ 2007թ.-ին ծնվեց Իվանը, 2009-ին – Ֆյոդորը:
Թեև նրանց բոլորը անվանում էին ամենագեղեցիկ և համապատասխանող զույգը, բայց նրանց իդիլիան շուտով քայքայվեց:
Անտիպենկոն ավելի ուշ ասել է, որ դա իր որոշումն էր:
«Ես կմեկնաբանեմ այսպես - հոգնեցի ապրել նրա հետ: Ես ինտրովերտ եմ, միայնակ կյանքի ուղում, չեմ հարմարվում մարդկանց հետ, նաև շատ ազատամիտ եմ, ազատություն սիրող, չեմ սիրում, որ ինչ-որ մեկը խեղդում է իմ ազատությունը, ես չեմ հարմարվում կանոնների, և դեռ փառք է, որ նա այդքան դիմացավ ինձ»:
Իր նախկին ամուսնու մասին Տակշինան երբեք վատ չի արտահայտվել, նա ասում է, որ շատ շնորհակալ է Անտիպենկոյին. «Գրիշան այն մարդն է, ում ես միշտ կհարգեմ, և երբեք չեմ փոխի կարծիքս նրա մասին: Իհարկե ցավալի է, որ ամեն բան նման կերպ դասավորվեց, բայց ինչպես կարող եմ վատ վերաբերվել կամ բողոքել մարդուց, որից երկու որդի ունեմ:
Մենք ընտանիք ենք, լինում է, որ ես չեմ կարողանում ազդել տղաներիս վրա, որոնք երբեմն շատ չարաճճի են, և զանգահարում եմ նրան, նա խոսում է նրանց հետ, ու ահա, նրանք հանգիստ պարկում են քնելու: Նա շատ հոգատար հայր է, հաճախ է հանդիպում նրանց հետ:
Թե ինչ եք դուք արել ձեր հարաբերություններում, դա ձեր գործն է, իսկ երեխաները չպետք է տուժեն դրանից, և զգան, որ կորցրին ծնողներից մեկին, միայն այն պատճառով, որ դուք իրար չհասկացաք»,- ասում է Տակշինան:
Վերադարձ Էկրաններ
Նրանք բաժանվել են առանց սկանդալների ու վիրավորանքների: Բայց Տակշինան շատ ծանր է տարել այդ բաժանումը: Նա ամբողջովին ընկղմվում է աշխատանքի մեջ, քանի որ երեխաների լույս աշխարհ գալը ստիպել էր նրան որոշ ժամանակով անհետանալ էկրաններից, սկզբում նրա համար շատ դժվար էր:
Նրան տալիս էին քիչ արտահայտված դերեր- երկրորդ, երրորդ պլանի, որտեղ նա մարմնավորում էր հիմարիկ գեղեցկուհիների, սակայն Յուլիան կարողանում է դուրս գալ այդ ստերեոտիպից:
«Кухня» հեռուստասերիալի բոլոր եթերաշրջաններում նկարահանումները նրան վերադարձնում են հայտնիությունը, և նա սկսում է ստանալ բավականին շատ առաջարկներ:
Վերջին հինգ տարիներին նա ավելի քան 10 գլխավոր դերեր է կատարել, ընդհանուր առմամբ մոտ 60 աշխատանք ունի իր ֆիլմադարանում:
40 տարեկանում Տակշինան և՛ դաստիարակել է երկու զավակներին, և՛ զգալի անցած ուղի ունի որպես կայացած դերասանուհի:
Միակ բանը, ինչը բացակայում է իր կյանքում, անձնական երջանկությունն է, քանի որ Անտիպենկոյից բաժանվելուց հետո նա այդպես էլ չի ամուսնացել:
Իր միայնակ լինելուն դերասանուհին խոհափիլիսոփայական մոտեցում ունի. «Ես շատ եմ ուզում ամուսնանալ, երբ կինը ապրում է ազատ կյանք, նա իրեն կորցնում է և բաշխում անիմաստորեն: Ինձ համար դա անթույլատրելի է: Իմ երազանքն է ապրել մեկի հետ մինչև օր ծերություն, այդպես է ճիշտը, հուսով եմ, շուտով կհանդիպեմ նման էակի, ով կդառնա իմ հենասյունը և աջակցությունը մինչև կյանքիս վերջ», – ասել է նա: