Եվրո-2020․ Բելգիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը
Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի Բելգիա - Պորտուգալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների կիսապաշտպան Տորգան Ազարը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա խաղացողը խփել էր հանդիպման միակ գոլը։ Իսպանացի Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմը հաղթել էր նվազագույն հաշվով։
Քառորդ եզրափակիչում 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի մրցակիցը կլինի Իտալիան, որը 1/8 եզրափակիչում 2։1 հաշվով հաղթել է Ավստրիային։