Տղամարդը դուրս է թռել ինքնաթիռից օդաչուի խցիկ մուտք գործելու փորձից հետո
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուղեւորը դուրս է թռել ընթացքի մեջ գտնվող ինքնաթիռից օդաչուի խցիկ ներթափանցելու փորձից հետո, հաղորդում է BBC News-ը:
Ուրբաթ տղամարդը, որի ինքնությունը հայտնի չէ, բացել է ինքնաթիռի դուռն ու փախուստի դիմել վթարային ելքով, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը: Նա բերման է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Անձնակազմի անդամները հայտնել են, որ տեսել են՝ ինչպես է ուղեւորը վեր կացել իր տեղից, երբ ինքնաթիռը գտնվում էր ընթացքի մեջ թռիչքուղու վրա: Նրանք ասել են, որ նա թակել է օդաչուի խցիկի դուռն ինքնառիթի վթարային ելքով դուրս գալուց առաց:
Դեպքը տեղի է ունեցել SkyWest Airlines ավիաընկերության ինքնաթիռում:
ԱՄՆ-ում գրանցվել է չվերթների ժամանակ միջադեպերի թվի աճ: Այս տարի գրանցվել է շուրջ 3000 միջադեպ:
Այս ամիս ավելի վաղ FAA հայտարարել էր, որ այդ միջադեպերի մեծ մասը կապված է դիմակներ կրելու մերժման հետ:
Գործակալությունը հայտնել է, որ մայիսի 25-ի դրությամբ գրանցվել է շուրջ 394 դեպք, երբ ուղեւորները միջամտել են անձնակազմի անդամների աշխատանքին:
Դա երկու անգամ գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, երբ հետաքննվել էր 183 դեպք: