«Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում, եւ ես միշտ կարոտում եմ այն…»․ Արփի Գաբրիելյանի շքեղ կերպարում
Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ուսը բաց, մարմնագույն երեկոյան զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է։ Իսկ նրա կերպարն ամբողջացնում են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Բեմն այն վայրն է, որտեղ ես ինձ առավել հարմարավետ եմ զգում, եւ ես միշտ կարոտում եմ այն…»։
Օրեր առաջ հրապարակված կադրերում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Հայտնի ամուսինները մեքենայի մեջ էին։ Արփին կրում էր սեւ զգեստ, բաց գույնի վերնազգեստ։ Նրա վարսերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հմայիչ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակումն Արփին չէի մեկնաբանել։
View this post on Instagram