Հյուսիսկորեացիներն անհանգստանում են «հյուսծված» Կիմ Չեն Ընի համար. պետական լրատվամիջոց
Հյուսիսային Կորեայում բոլորն անհանգստանում են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի ակնհայտ կորստի պատճառով: Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղի պետական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Փհենյանի բնակիչներից մեկն առաջնորդի մասնակցությամբ տեսանյութը դիտելուց հետո:
Հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի մասին մտահոգություններն ավելի վաղ էին տարածվել, երբայ մասին խոսել էին օտարերկրյա վերլուծաբանները: Նրանք դեռևս հունիսի սկզբին նկատել էին, որ 37-ամյա ղեկավարը զգալիորեն նիհարել է:
«Հարգարժան Կիմ Չեն Ընին հյուծված տեսնելն այնքան է կոտրում մեր ժողովրդի սիրտը»,- պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է տեղի բնակիչներից մեկը: Տղամարդու խոսքով՝ «բոլորն են մտահոգված»:
Գործակալության փոխանցմամբ՝ վերանշյալ տեսանյութում, որի իսկությունը պարզել չի հաջողվել, Փհենյանի բնակիչները մեծ էկրանով հետևում են համերգի, որին ներկա է եղել Կիմ Չենը:
Երբ Կիմ Չեն Ընն ավելի քան մեկ ամսվա դադարից հետո հունիսին հայտնվել էր հանրության առաջ, Հարավային Կորեայում գործող NK News-ի վերլուծաբաններն ուշադրություն էին հրավիրել այն հանգամանքի վրա, որ հյուսիսկորեացի առաջնորդն ավելի նիհար տեսք ունի, քան նախկինում: