ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանը կայացած միջոցառմանը ներկայացել է գունագեղ զգեստով՝ Dolce & Gabbana-ի վերջին հավաքածուից (լուսանկարներ)
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը Սպիտակ տանըկայացած միջոցառմանը ներկայացել է վառ կերպարով՝ կրելով Dolce & Gabbana-ի գունագեղ զգեստներից մեկը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ԱՄՆ նախագահի կինը զգեստի ընտրությունն արել է իտալական նորաձևության տան Գարուն-ամառ 2021 հավաքածուի շարքից: Այդ զգեստը ներկայացվել էր իտալական ապրանքանիշի նորաձևության ցուցադրության ժամանակ:
Զգեստի արժեքը կազմում է 2600 դոլար: Ընդհանուր տեսքն ԱՄՆ առաջին տիկինն ամբողջացրել էր Valentino-ի բարձրակրունկներով: