Ռուսաստանը փորձարկում է վերջին 30 տարվա ընթացքում կառուցված խոշորագույն սուզանավը
Ռուսաստանն առաջին անգամ փորձարկել է «Բելգորոդ» հսկայական ատոմային սուզանավը Սպիտակ ծովի ջրերում Բրիտանիայի հետ Թագավորական նավատորմի ականակրի մասնակցությամբ Սեւ ծովում լարված հակազդեցությունից ընդամենը մի քանի օր անց, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բելգորոդ» ատոմային սուզանավը հունիսի 25-ին առաջին անգամ դուրս է եկել Սպիտակ ծով գործարանային փորձարկումների համար»,-հայտարարել է նավաշինության ոլորտում գործակալության աշխատակիցը:
Սուզանավը, որն ունակ է կրել «Պոսեյդոն» վեց անօդաչու սարքեր, համարվում է խոշորագույն սուզանավը, որը կառուցվել է աշխարհում 30 տարվա ընթացքում:
«Բելգորոդը», որի տեխնիկական բնութագրիչներն ու նրբությունները հայտնի չեն, ներկայում փորձարկվում է եւ պետք է փոխանցվի Ռուսաստանի կառավարությանը 2021 թվականի վերջում:
Այն կծառատի երկրի Խաղաղօվկիանոսյան նավատորմում, հայտնում են ՌԴ ՊՆ-ի գործերին լավատեղյակ աղբյուրները: Սակայն Արեւմուտքը մտահոգվում է, որ այն կտեղակայվի Արկտիկայում եւ Հյուսիսային Ատլանտիկայում, որտեղ Մոսկվան վերջին տարիներին զգալի չափով ամրապնդել է իր ստորջրյա ակտիվությունը: