Պուտինը հանձնարարել է կամզակերպել աշխատանքային միգրանտների պատվաստումը կորոնավիրուսի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրմլի մամուլի ծառայությանը, հանձնարարվել է նաև ֆինանսվորման աղբյուրներ գտնել գործընթացի համար:
Ռուսաստանում վերջին ամիսներին վատթարացել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Մի քանի օր շարունակ «Քովիդ-19»-ով վարակման ամենօրյա ցուցանիշը գերազանցում է 20 000-ը:
Վիրուսի հետագա տարածումը կանխելու համար երկրի իշխանությունները որոշում են կայացրել մի շարք շրջաններում պարտադիր պատվաստում սահմանել՝ քաղաքացիների որոշ խմբերի համար: