Ռոբերտո Մարտինես․ Դե Բրույնեն ամեն մրցաշրջանում պետք է լինի Ոսկե Գնդակի հավակնորդների թվում
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Պորտուգալիայի հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեի մասին․
«Կարծում եմ՝ Դե Բրույնեն համաշխարհային ֆուտբոլի լավագույն փլեյմեյքերն է։ Խաղը կարդալու, ժամանակն ու տարածությունը գնահատելու նրա կարողությունն ունիկալ է։ Ես կարծում եմ, որ Քևինը պետք է ամեն մրցաշրջանում լինի Ոսկե Գնդակի հավակնորդների թվում»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում ESPN-ը։
Евро-2020-ի 1/8 եզրափակչի Բելգիա-Պորտուգալիա խաղը կկայանա այսօր՝ հունիսի 27-ին, Սևիլիայում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։
Աղբյուր ArmSport.am