Արեւմուտքն օգնում է միայն ահաբեկիչներին. Սիրիայի ԱԳՆ
![](/timthumb.php?src=disc/27-06-21/437a2db740dc79d71b05e6326147a054.jpg&w=450)
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ Մեքդադն անվանել է Սիրիայում ահաբեկիչական տարրերին օգնությունը որպես Արեւմուտքի միակ նպատակ, գրում է Тasnim-ը:
Նրա խոսքով՝ Սիրիայում արեւմտյան օգնության շահառուներն այնպիսի ահաբեկչական խմբավորումներ են, ինչպես ԻՊ-ն ու Ան Նուսրա ճակատը: Նախարարը կասկած է հայտնել Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցում Միացյալ Նահանգների մտադրությունների անկեղծության մեջ: Նա ասել է, որ եթե Վաշինգտոնն ազնիվ է ցուցաբերվող օգնության բնույթի հարցում, ապա ինչու այն չի փոխանցվում ուղղակիորեն Դամասկոսին: «ԱՄՆ-ն չի կարեւորում սիրիացիաների կյանքը, եւ դրա պատճառն է Դամասկոսում կառավարության դեմ պատժամիջոցները չեղարկելու մերժումը: Վաշինգտոնի նպատակն է մերժել սիրիացիաներին անգամ մեկ կտոր հացի հարցում»,-նշել է Մեքդադը:
Նա կրկնել է երկրի տարածքից ամերիկյան զորքերն անհապաղ դուրս բերելու մասին Դամասկոսի պահանջը: ԱՄՆ-ն եւ դրա դաշնակիցներն այսպես կոչված ԻՊ-ի դեմ կոալիցիայի քողի ներքո մտցրել են իրենց զորքերը երկրի տարածք, սակայն բազմաթիվ հաշվետվություններն ու փաստերը վկայում են Սիրիայի տարածքով ԻՊ տարրերի տեղափոխման եւ բեռների փոխադրման գործում Վաշինգտոնի մասնակցության մասին, հայտարարել է սիրիացի նախարարը: