Հորդառատ անձրևից Մինսկի մի քանի թաղամաս հեղեղվել է
Հորդառատ անձրևից Մինսկի մի քանի թաղամաս հեղեղվել է, հաղորդում է ТАСС-ը:
Հունիսի 26-ի երեկոյան մեկ շամվա ընթացքում հորդառատ տեղումներ են գրանցվել՝ մինչև 30 մմ, այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածի համար տեղումների ամսական նորման կազմում է 82 մմ, քամու ուժգնացումը կազմել է մինչև 12 մ/վ: Առատ տեղումների հետևանքով Մինսկի հարավային և հարավ-արևմտյան շրջանների մի շարք ավտոճանապարհներ հեղեղվել են, դժվարացել է տրոլեյբուսների, հանրային տրանսպորտի 11 երթուղի սպասարկող ավտոբուսների աշխատանքը:
Բելառուսի ԱԻՆ-ից հայտնել են, որ մայրաքաղաքի հեղեղված թաղամասերից փրկարարները ստիպված են եղել բազմաթիվ բնակիչների տարհանել:
Ավելի վաղ օդերևութաբաններն ամպրոպի և հորդառատ անձրևի հավանականության պատճառով վտանգավորության նարնջագույն աստիճան էին հայտարարել