Լիվերպուլի ու Մբապեի միջև ոչինչ չկա․ Ֆաբրիցիո Ռոմանո
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Լիվերպուլի» վերաբերյալ տարածված տեղեկության մասին։
«Շատ հարցեր են ուղղվում Մբապեի ու «Լիվերպուլի» մասին։ «Կեղծ լուրեր՝ ոչ մի տեղից»․ բոլոր կողմերի մեկնաբանություններն այսպիսին են։ Այս ամառ Կիլիանի ու «Լիվերպուլի» միջև ոչինչ չկա»,- գրել է Ռոմանոն։
Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, թե «Լիվերպուլը» առաջարկ է արել ՊՍԺ-ին Մբապեի տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուր ArmSport.am