ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» փոխհատուցում կտրամադրի Եվրո-2020-ի ընթացքում Դեմբելեի ստացած վնասվածքի համար
«Բարսելոնան» ՖԻՖԱ-ի դրամական փոխհատուցում կստանա Ուսման Դեմբելեի վնասվածքի համար։
24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Եվրո-2020-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի ճամբարում՝ վնասելով աջ ծնկի երկգլուխ մկանը։ «Բարսելոնան» արդեն հասցրել է հաղորդել, որ Դեմբելեն պետք է վիրահատվի։
Կատալոնական ակումբը չի հստակեցրել խաղացողի ապաքինման ժամկետները, բայց ԶԼՄ-ները գրում են, որ մոտ 4 ամիս կպահանջվի դրա համար։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ ՖԻՖԱ-ի պաշտպանության ծրագիրը կփոխհատուցի «Բարսելոնային» ֆուտբոլիստի ժամանակավոր կորուստը։ Կատալոնացիները օրական ավելի քան 20 հազար եվրո կստանան, եթե խաղացողը ստիպված լինի բաց թողնել 24 օրվանից ավելի։