ՍԺՈւ-ի զինյալների դեմ հարձակումները շարունակվում են․ Սիրիայում սպանվել է հինգ զինյալ
Հինգ զինյալ, ով աջակցվում էր Սիրիայի ժողովրդավարական ուժերի կողմից, սպանվել է Դեյր-էլ-Զորի արեւմտյան արվարձանում ռազմական ավտոմեքենայի վրա հարձակման արդյունքում, հայտնում է SANA-ն:
«Տեղական աղբյուրների համաձայն՝ Դեյր Էլ-Զորի արեւմտյան ծայրամասում գտնվող Ջազրա ալ-Միլագ քաղաքի մոտակայքում զինված խմբավորումը դարանակալել էր ՍԺՈւ-ի հետ կապված ավտոմեքենան եւ հարձակվել դրա վրա՝ սպանելով 5 զինյալի եւ վնաս պատճառելով ավտոմեքենային:
ՍԺՈւ-ի զինյալների դեմ հարձակումները շարունակվում են. հինգշաբթի զինյալ էր սպանվել ժողովրդական խմբերի կողմից գնդացիրներով ավտոմեքենայի վրա հարձակման արդյունքում, որով նա ուղեւորվում էր դեպի Դեյր-էլ-Զորի արեւելյան հատված»,- գրում է գործակալությունը: