Իրանի հոգևոր առաջնորդը հաստատել է ավելի քան 5 հազար իրանցի բանտարկյալներին համաներում շնորհելու առաջարկը
![](/timthumb.php?src=disc/26-06-21/2beb64869709a10a181f0b70ee26b43d.jpg&w=450)
Իրանի հոգևոր առաջնորդ ալաթոլլահ Ալի Խամենեին հաստատել է ավելի քան 5 հազար իրանցի բանտարկյալներին համաներում շնորհելու առաջարկը՝ փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը:
Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի համաձայնությամբ կներվի 5156 բանտարկյալ, կամ կմեղմացվի նրանց դատավճիռը:
Իրանում համաներում շնորհելու որոշումը կայացվել է շիաների ութերորդ իմամի տարեդարձի կապակցությամբ: