Ահա թե ինչու դու աշխարհի ամենաբարի աղջիկն ես.Ո՞ւմ են ուղղված Ջասթին Բիբերի այս խոսքերը
Ջասթին Բիբերը Ինստագրամում ավելացրել է իր երկրպագուներից մեկի նկարն ու գրել. «Ահա թե ինչու դու աշխարհի ամենաբարի աղջիկն ես» :
Այս փաստը շարժել է Բիբերի երկրպագուների հետաքրքրասիրությունը.«Ո՞վ էր այն անհայտ աղջիկը, ում նկարը Բիբերն ավելացրել էր իր ինստագրամում»,-ահա այս հարցն է քննարկվել համացանցում, մինչև պարզ է դարձել, որ Բիբերը պարզապես շնորհակալություն է հայտնել աղջկան հետևյալ գրառման համար..
«Առաջիկա 10 շաբաթների ընթացքում մենք պետք է է աջակցենք Ջասթինին, այդ նոր երաժշտությունը շատ կարևոր է Ջասթինի համար և մենք պետք է վարակենք դրանով բոլորին: Ջասթինը շատ է աշխատել դրա վրա, և այս ամենը մեզ համար է: Նվազագույնը, ինչ կարող ենք անել, աջակցելն է: Այդպես չէ՞»: