Հոլանդն ընթրիքի վրա ծախսել է 500 հազար եվրո
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն այս ընթացքում հանգիստն անցկացնում է Հունաստանում: Ինչպես հաղորդում է sportime.gr-ը, ֆուտբոլիստը 500 հազար եվրո է ծախսել ընթրիքի վրա, որը տևել է 5-6 ժամ:
Ընթրիքին մասնակցել են նաև նորվեգացու ընկերները: Բացի սննդից, նրանք օգտվել են 4 շիշ «Cristal Vintage» շամպայններից, որի յուրաքանչյուր շիշն արժի 70 հազար եվրո:
Նորվեգացին 30 հազար եվրո թեյավճար է թողել աշխատակիցներին: