«Նույնիսկ եթե դուք պատվաստվել եք, պետք է դիմակ կրեք, քանի որ կարող եք վարակը փոխանցել»․ ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շարունակել դիմակ կրել՝ անկախ պատվաստված լինելու հանգամանքից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Նույնիսկ եթե դուք պատվաստվել եք կամ վարակված եք եղել, դուք պետք է դիմակ կրեք: Քանի որ պատվաստված մարդը եթե նույնիսկ չհիվանդանա, վարակն ամեն դեպքում անցնում է նրա օրգանիզմով, ավելի «խելացի» դառնում և ինչ-որ պահի կարող է փոխանցվել մեկ այլ անձի, նույնիսկ ասիմպտոմատիկ կերպով», - ասել է Վույնովիչը և հավելել, որ եթե ցանկանում ենք մեր կյանքից հեռացնել այս վարակը, ապա պետք է գործնականում աշխատենք իմունիտետ ձեռք բերելու ուղղությամբ։
Նույն հարցազրույցի ընթացքում Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը խոսել է նաև շոգ եղանակին դիմակ կրելու և համավարակը կանգնեցնելուն ուղղված ջանքերի մասին։