Մեծ Բրիտանիայի ամենահզոր էսկադրային ականակիրներից մեկը ժամանել է Բաթումի նավահանգիստ. այն դիմավորել են երգ ու պարով (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ամենահզոր էսկադրային ականակիրներից մեկը՝ HMS Defender-ը, հունիսի 25-ին ժամանել է Բաթումի նավահանգիստ՝ Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով գործընկերների և դաշնակիցների հետ շարունակվող աշխատանքի շրջանակում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպանությանը։
«Մենք ուրախ ենք Բաթումում հյուրընկալել Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ամենահզոր էսկադրային ականակիրներից մեկին՝ HMS Defender-ին: Միացյալ Թագավորությունը շարունակում է աշխատել գործընկերների և դաշնակիցների հետ` Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու նպատակով», - ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
ԶԼՄ-ների հրապարակած կադրերում երևում է, թե Բաթում քաղաքում ինչպես են դիմավորել բրիտանական ռազմանավը՝ ազգային երգ ու պարով։
Британский эсминец Defender встретили в Грузии танцами и песнями после провокации в Черном море pic.twitter.com/Um4s8psdbA
— Известия (@izvestia_ru) June 26, 2021