Նախկին ձայն բերող «ավտարիտետների» միֆն այս ընտրություններում իսպառ հօդս ցնդեց. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Նախկին ձայն բերող «ավտարիտետների» միֆն այս ընտրություններում իսպառ հօդս ցնդեց։ Գյումրի քաղաքում, օրինակ, մոտավորապես 46 հազար ընտրողից Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի օգտին 7 հազար մարդ է քվեարկել․ հիշեցնենք, որ դաշինքի օգտին էին աշխատում ընտրությունների վաղեմի կազմակերպիչներ Վարդան Ղուկասյանը, Աշոտ Գիզիրյանը եւ այլք։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ մոտավորապես 1400 ձայն է ստացել, դաշինքի համար քաղաքում աշխատել է միայն նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը։ 1300 քվե էլ ԲՀԿ-ի օգտին է գրանցվել, փոխարենը «Քաղպայմանագիրը» ստացել է մոտ 28 հազար ձայն։ Գրեթե նույն պատկերն է Մասիս քաղաքում՝ 9 հազար ընտրողից մոտ 4 հազար 700-ն իշխող թիմի օգտին է քվեարկել, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին հաջողվել է 1500 ձայն բերել թիմին, նույնքան էլ գրանցվել է Քոչարյանի օգտին, մի քանի ձայն պակաս։