Յուլիա Տակշինան՝ իր որդիների նախասիրությունների մասին (Լուսանկարներ)
Ռուսական ամենասիրված հեռուստասերիալներից մեկի՝ «Մի ծնվիր հմայիչ» / «Не родись красивой» 200 սերիայից բաղկացած մելոդրամայի 40-ամյա դերասանուհի Յուլիա Տակշինան ուրախացրել է իր երկրպագուներին՝ հրապարակելով որդիների հետ լուսանկարներ: Ավագ որդին՝ Իվանը 13 և Ֆյոդորը՝ 11 տարեկան են: Նրանց հայրը նույն կուլտային հեռուստասերիալից քաջ հայտնի Գրիգորի Անտիպենկոն է, ով խաղում էր գլխավոր հերոսի՝ Անդրեյ Ժդանովի դերը:
Նշենք որ Տակշինան և Անտիպենկոն քաղաքացիական ամուսնության հարաբերություններում էին, և ծանոթացել էին նույն վերը նշված հեռուստասերիալի նկարահանման հրապարակում: Սակայն 2012 թվականին նրանք որոշում կայացրին բաժանվել:
Տակշինան նաև նշել է, որ որդիների դաստիարակման և կրթման հարցում մեծ տեղ է տալիս անգլերենի ուսուցմանը: Նա ասել է, որ արդեն մեկ տարի է ՝ տղաները դասավանդող ունեն Կանադայից:
Ըստ դերասանուհու՝ նրանց անգլերենի ուսուցիչը դարձել է նաև նրանց լավ ընկերը, իսկ շփումը միայն անգլերենով է Ուոլթերի հետ, քանզի նա չի տիրապետում ռուսերենին:
Նշենեք նաև, որ Տակշինան և Անտիպենկոն, թեև բաժանման փաստին, շարունակում են ընկերական - ջերմ հարաբերություններ պահպանել և Անտիպենկոն մասնակցում է տղաների դաստիարակման գործընթացին: