Ադրբեջանը Հադրութում «Երկաթե բռուցք» է տեղադրել
Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով իր վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքում տեղադրել է «Երկաթե բռուցք» հուշարձանը, հայտնում է minval.az-ը:
Պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մոտ կանգնեցված հուշարձանը կազմված է բունցքի ու այն շրջապատող զինվորների ու անօդաչու սարքերի քանդակներից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։