Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնը և Փարիզը մտադիր չեն թույլ տալ Չինաստանին գերիշխող դեր խաղալ աշխարհում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը The New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը և Փարիզը մտադիր չեն թույլ տալ Չինաստանին գերիշխող դեր խաղալ աշխարհում:
Ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո նշել է Բլինկենը, Վաշինգտոնը և Փարիզը «նույն ալիքի վրա են»՝ Չինաստանի գլխավորությամբ նոր աշխարհակարգի հնարավոր հաստատմանը դիմակայելու առումով: Բլինկենն ընդգծել է, որ Չինաստանի գլխավորությամբ նոր աշխարհակարգ կլինի խորապես ոչ լիբերալ:
Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում «զսպել Չինաստանը» կամ «փորձել հետ մղել Չինաստանին»:
«Ես պարզեցի, որ նախագահ Մակրոնը մտածում է ճիշտ նույն կերպ և կենտրոնացած է գործնական արդյունքների հասնելու անհրաժեշտության վրա», - ավելացրել է Բլինկենը:
Նրա խոսքով` ներկայում ԱՄՆ-ն և Ֆրանսիան «պետք է համագործակցեն, համակարգեն և գործեն միասին» համաճարակի և Չինաստանի աճող ազդեցության լույսի ներքո: