Երևան, 27.Նոյեմբեր.2024, 00:00 |
Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ)

Անկարայի ախորժակը զսպելու հրամայականը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Արցախյան երկրորդ պատերազմը գործնականում փոխեց տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այդ թվում` նաև ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չունի այն ազդեցության գոտին, ինչն ուներ պատերազմից առաջ։ Դրա փոխարեն ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ եթե նախկինում Հայաստանն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ապա հիմա Արցախի՝ տարբեր կողմերից բզկտված հատվածի կենսագործունեությունն ուղղակի կախված է ռուսական խաղաղապահների ներկայությունից։ Արցախում ռուս խաղաղապահների առկայությանն ըմբռնումով է մոտենում անգամ Արևմուտքը, քանի որ արևմտյան երկրները գիտակցում են, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում այն գլխավոր գործոնն է, որն արգելակում է արցախահայության նկատմամբ ցեղասպանության իրագործումը։

Եվ հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հարավային Կովկասն ընկալում են որպես ռուսական կենսական շահերի ազդեցության գոտի, այլապես, երբ Ռուսաստանը փորձում է ավելի ընդարձակել ազդեցության գոտին, ապա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրակարգն առաջ է քաշվում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի պարտության արդյունքում մեկ այլ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունեցել, որն անհնար է չնկատել։ Հարավային Կովկասում մեծապես ամրացել են Թուրքիայի դիրքերը։ Նույնիսկ ռուսական կողմն է ընդունում, որ թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս Խորհրդային Միության փլուզման հետևանքներից է, բայց ոչ ոք նույնիսկ չէր կարող կանխատեսումներ անել, որ Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում տիրապետող դիրքեր հաստատել։ Դրա վառ օրինակն է այն, որ ուժերի նոր դասավորության պայմաններում Թուրքիան արդեն թելադրող ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում։ Խնդիրն այն է, որ Արցախի դեմ պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռորոշ նշանակություն ունեցավ։

Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն ռազմական տեխնիկա, հրահանգիչներ ու վարձկան ահաբեկիչներ էր ապահովում, այլև ադրբեջանական բանակը փաստացի վերցրել էր իր վերահսկողության տակ։ Հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և պրոռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդդին Սադիկովի մեկուսացումը։ Դիվանագիտական հարթության վրա ևս նկատելի դարձավ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից։ Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումը հստակեցնելու համար սպասում էր թուրքական հրահանգներին։ Այս ամենով հանդերձ, մի քանի տարի առաջ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան կարող է հաստատվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Ղարաբաղում: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Անկարայից հայտարարություններ են հնչում, թե իրենք ամենագործուն մասնակցությունն են ունենալու Ղարաբաղի վերականգնման գործում։

Այս տրամաբանության լույսի ներքո էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին մեծ հանդիսավորությամբ այցելեց Շուշի և ադրբեջանական կողմի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը, որը փոխգործակցության լայն դաշտ է ապահովում։ Քիչ չէ, որ Էրդողանը խոսեց Շուշիում առաջիկայում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, այլև չբացառեց, որ Ադրբեջանում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազա։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը չէր կարող վրիպել ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը և Թուրքիան փորձեն միմյանց հետ համագործակցել, միևնույնն է, տարածաշրջանում երկու երկրները մնում են որպես մրցակիցներ։ Եվ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անվտանգային հովանոցի ներքո ԱՄՆ-ից հետո ամենամեծ թվաքանակով զինված ուժեր ունեցող երկիրն է, ապա պատահական չէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում, անգամ Պետական դումայում կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը փաստացի նշանակում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում։

Ուստի իրադարձությունների ընթացքից պետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանը փորձելու է կանխել թուրքական մեծածավալ ազդեցության ներհոսքը դեպի Ադրբեջան, ապա Միջին Ասիա, իսկ այս հարցում ռուսական կողմին կարող է օգնել Հայաստանը։ Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական տիրույթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի թուլացումը չի բխում առաջին հերթին իրենց երկրի շահերից։ Եվ ստացվում է, որ հայկական դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ողջ ծավալով Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումը, որը թույլ կտա զսպել Անկարայի ախորժակը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերին համապատասխան օգտագործել թուրքական ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի և արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի անհանգստությունը։

Այնպես որ, դիվանագիտության ասպարեզում ահռելի աշխատանք կա տանելու, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը անկայուն ու բարձիթողի վիճակում է։ Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ փոխարտգործնախարարները հրաժարական են ներկայացրել։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ թիմ ունենալն այս պահին առաջնային նշանակություն ունի, ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն այս հարցի լուծմանը, սակայն սրա փոխարեն լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարարի պաշտոնի համար հավակնություններ ունեն իշխանական թիմի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի էլ ավելի զավեշտալի վիճակում կդնեն մեր արտաքին քաղաքականության ռելսերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար Դեսպան Մակունցն ու AEI ավագ գիտաշխատող Դալբոր... Հրդեհ՝ Բալահովիտի մանկապարտեզում Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադ... Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց. «Հրապարակ... Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է... Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավա... Բնակարան, 53 մլն փոխառություն, 14 մլն եկամուտ... ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հաս... Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անա... Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազա... Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքա... Արմավիրի մարզի մի քանի գյուղեր իրար կապող կամ... Ոչ ոք չի կարող ինձ ասել, թե ինչպես կատարել փո... ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել կոռուպցիայի կանխարգ... Շվեդիան կոչ է արել չինական նավի անձնակազմին ն... Ռուսաստանը կտրականապես դեմ է Ուկրաինայում հակ... Անահիտ Ավանեսյանը Վիեննայում է Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում... Սպիտակի ոլորաններում ձյան տեղումներ են Հայաստանի համար դռները բաց են՝ ֆիզիկապես վերա... Երևանում առաջին ձյուն է տեղում (տեսանյութ)
Ամենաընթերցվածը
website by Sargssyan