Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում․ Վահան Թումանյան
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքում գրել է․
«Երաշտ է, հայ գյուղացին ձմռան շեմին հայտնվելու է սովի ճիրաններում...
Հայաստանում և հատկապես Շիրակում, առավել ևս Անիի նախկին վարչական շրջանի գյուղերում սարսափելի և շատ վաղուց նախադեպը չունեցող երաշտ է: Շատ հողագործներ, բերքահավաքից հույսները կտրած սկսել են վարել իրենց գարնանացանի դաշտերը: Դաշտերում և սարերում խոտ չկա:
Այսօր գյուղացիներից մեկը պատմում էր, որ ոսկորն ու կաշին է մնացել խոշոր եղջերավորների, իսկ հանդից սովամահ գոմ մի կերպ վերադարձող կովերին երբ առավոտյան գոմից հանում են, նույնիսկ մաքրել պետք չէ գոմերը, որովհետև սոված կենդանիները չեն թրքում:
Գրեթե ոչ ոք Անիի շրջանի գյուղերում խոտ չի ամբարել, հարևան մարզի ջրովի տարածքների խոտն էլ անհասանելի է, աստղաբաշխական գներով են վաճառում:
Ձմռան շեմին խոշոր եղջերավորների մեծ մասին ստիպված մորթելու են: Հսկայական վարկերի ու պարտքերի տակ գտնվող գյուղացիները չեն կարողանալու անգամ ցանած քանակության հացահատիկ հավաքել դաշտերից... Ահա այս է շիրակցի շատ ու շատ գյուղացիների վիճակը:
Նրանց անասունների համար խոտ է պետք է, վառելիք ու սնունդ, բայց ով պետք է տրամադրի, որ մի փոքր կարողանան կործանարար երաշտի ավերածությունների դեմը առնել... հայտնի չէ»: