Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանն ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում» (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանը՝ Ռոբերտ Մոդսլին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել չորս մարդու սպանության համար, ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում», գրում է Mirror-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Մոդսլին առաջին դաժան սպանությունը կատարել է 1974-ին՝ 21 տարեկանում։
Ճաղերի հետևում նրա առաջին երեք տարիները համեմատաբար հանգիստ են եղել, սակայն 1977-ին բրիտանացին դաժանորեն խոշտանգել է բանտակիցներից մեկին, հետագա տարիներին՝ ևս երկուսին։
Հասկանալով, որ Մոդսլին վտանգ է ներկայացնում մյուս դատապարտյալների համար, բանտի ղեկավարությունը 1983-ին որոշել է նրա համար առանձին ստորգետնյա խցիկ կառուցել, ընդ որում՝ ապակե, որպեսզի բանտապահները կարողանան ամեն վայրկյան հետևել նրան։
Նշվում է, որ հանցագործն իր բանտախցում անցկացնում է 23 ժամ, 1 ժամ թույլատրվում է 6 բանտապահների խիստ հսկողության ներքո դրսում մարմնամարզությամբ զբաղվել։