2675 դոլար․ Chanel-ն ականջակալների բրենդային պատյաններ է ներկայացրել (լուսանկարներ)
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը ներկայացրել է Airpods անլար ականջակալների բրենդային պատյանները։
Պատյանները, որոնք առկա են սև և սպիտակ գույներով, կարելի է օգտագործել նաև որպես մանյակ, քանի որ պատյանի շղթան պատրաստված է մարգարիտներից։
Ականջակալների համար նախատեսված պատյանի վրա պատկերված է նաև Chanel-ի ոսկե լոգոն։
Բրենդային աքսեսուարների արժեքը 2675 դոլար է։