Բեյլ. Պետք չէ երազել նվաճումների մասին, պետք է կենտրոնանալ վաղվա հանդիպման վրա
Եվրո–2020–ի 1/8 եզրափակիչում Ուելսի հավաքականը կմրցի դանիացիների հետ։ Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը խոսել է առաջիկա դիմակայության մասին։
«Սա եւս մեկ մեծ մարտահրավեր է։ Մենք գիտենք, որ Դանիան ունի գերազանց թիմ, որը շատ կազմակերպված է։ Մենք պատրաստ կլինենք դիմակայությանը, որպեսզի ցուցադրենք եւս մեկ լավ խաղ։ Հենց այդ պատճառով ենք մենք զբաղվում ֆուտբոլով, որպեսզի մեր ուժերը փորձենք եւ խաղանք խոշոր մրցաշարերում։
Զգում ենք, որ ամեն հանդիպումն այս մրցաշրաւոմ մեծ պայքար է։ Պարզապես պետք է խաղալ եւ չմտածել կարեւորության մասին։ Պետք չէ երազել նվաճումների մասին, պետք է կենտրոնանալ վաղվա հանդիպման վրա։ Անհամբեր սպասում ենք առաջիկա դիմակայության մեկնարկին»,– Բեյլի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։
Ուելս – Դանիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 26–ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00–ին։