ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունում որոշել են երկարաձգել Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատժամիջոցները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք երկարաձգել ենք Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Մոսկվան պետք է կատարի իր պարտավորությունը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի կատարմանը»,- գրել է Միշելը։
Եվրոպայի խորհրդի նախագահը հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ կմնա Ռուսաստանի նկատմամբ միասնական և ռազմավարական մոտեցմանը՝ հիմնված հինգ հիմնարար սկզբունքների վրա:
Ըստ Միշելի՝ Բրյուսելը փորձարկում Է Մոսկվայի հետ երկխոսության նոր ձևաչափեր ու պայմաններ: