«Ցանկանում էր թռցնել իմ իրերը». Քիմ Քարդաշյանը 3-ամյա դստեր մասնակցությամբ ուշագրավ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ լուսանկար` ցույց տալով կաշիկների և պայուսակների ահռելի պահարան փոքրիկ այցելուին՝ կրտսեր դստերը, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
40-ամյա հեռուստաաստղը հրապարակել է դստեր՝ Չիկագոյի լուսանկարը՝ Հիդըն Հիլզում գտնվող 60 միլիոն դոլար արժողությամբ իր տնից։ Լուսանկարներում 3-ամյա Չիկագոն մտել է մայրիկը զգեստապահարանն ու փորձել դուրս հանել փոքրիկ վարդագույն պայուսակը։
Լուսանկարին կից SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիր ու սեփականատերը գրել է․ «Բռնել եմ մեկին, որը ցանկանում էր թռցնել իմ իրերը»։
Լուսանկարում Քիմի կրտսեր դուստրը բռնել է վարդագույն պայուսակ, իսկ ետևի դարակներում շարված են բազմաթիվ պայուսակներ Hermes և Louis Vuitton ապրանքանիշերից։
Հայտնի է, որ աստղի պայուսակների հավաքածուն արժե առնվազն 1 միլիոն դոլար։
Ավելի վաղ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, հեռուստաաստղը լուսանկարներ էր հրապարակել, որտեղ կրում է սև նեղ և երկար զգեստ՝ այն համադրելով շագանակագույն բարձրակրունկ սանդալների, ինչպես նաև արձակված վարսերի հետ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:
Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։