Քանյե Ուեսթը դատի է տվել Walmart-ին՝ Yeezy կոշիկների կրկնօրինակներ վաճառելու համար (լուսանկարներ)
Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը դատի է տվել Walmart ընկերությանը՝ իր դիզայնով Yeezy Foam Runner կոշիկների դիզայնն ընդօրինակելու համար, գրում է Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղի փաստաբանական խումբն արդեն իսկ խնդրի առնչությամբ դիմել է ընկերությանը և կոշիկների լուսանկարներ տրամադրել։
Քանյեն նշել է, որ Walmart ընկերությունն ակնհայտորեն օգտագործում է իր և Yeezy ապրանքանիշի հեղինակությունը՝ վաճառքի հանելով Yeezy Foam Runner կոշիկների ընդօրինակված տարբերակը։
Պատասխանելով մեղադրանքներին՝ Walmart-ը տեղեկացրել է, որ տվյալ ապրանքն իրենց պլատֆորմի միջոցով վաճառվում է վերավաճառողի կողմից և ոչ թե ընկերության։
Դատական փաստաթղթերում նշված է, որ Walmart ընկերության վարքը վնաս է հասցնում Քանյե Ուեսթին և Yeezy ապրանքանիշին, ինչը, ըստ փաստաբանական խմբի, կարող է հանգեցնել միլիոնավոր դոլարների կորստի։