Վանում դժգոհ են. այս տարվա պատարագը չի արդարացրել սպասելիքները
Վանում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները այս տարի Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում 4-րդ անգամ մատուցված պատարագի մասնակիցների ցուցանիշիչ դժգոհ են: Թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքը հայտնում է, որ Վանի հյուրանոցների տերերը դժգոհում են, քանի որ այս տարվա պատարագը սպասելիքները չի արդարացրել՝ մասնակիցների քանակը նվազել է: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Վանում հյուրանոցներից մեկի տնօրեն Ալթար Յըլդըրըմը նշել է, որ պատարագի նկատմամբ հայերի հետաքրքրության նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ այդ ուղղությամբ բավականաչափ աշխատանքներ չեն տարվում, չնայած որ իրականում այդ պատարագը Վանի կյանքին շունչ հաղորդող միջոցառում է:
Ոլորտի ներկայացուցիչները ընդգծել են, որ զբոսաշրջությունը ակտիվացնելու համար առաջին նախապայմաններից է գովազդը: Ինչպես նաև անհրաժեշտ է հեշտացնել տեղափոխման պայմանները, որի համար առաջնային է ավիափոխադրող ընկերությունների զարգացումը:
Իսկ քրդական հարցի լուծումը ինքնաբերաբար կնպաստի տարածքի զարգացման: