Չենինգ Տատումը դստեր հետ լողափից լուսանկար է հրապարակել` ցույց տալով հրաշալի մարզավիճակը (լուսանկար)
Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը սոցցանցերում դստեր հետ լուսանկար է հրապարակել` իր հետևորդներին պատմելով, որ երեկվա լիալուսնին հետևել է լողափից` փոքրիկ Էվերլիի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում դերասանը կրում է միայն շորտ` ի ցույց դնելով մկանուտ մարմինն ու հետևորդներին «հավաստիացնելով», որ հրաշալի մարզավիճակում է:
Նրա երկրպագուների աչքից չի վրիպել` ինչպես է 41-ամյա Տատումը քնքշորեն փաթաթվել դստերը:
«Այս լուսանկարում մենք նայում ենք լիալուսնին, իսկ հետո դու նետվեցիր ջուրը` ջրահարսեր գտնելու»,-լուսանկարին կից գրել է Տատումը: