Արսենալը գրեթե համաձայնության է եկել անգլիացի պաշտպանի տրանսֆերի հարցում
Ըստ Goal-ի ՝ Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը գործնականում պայմանավորվել է «Բրայթոնի» 23-ամյա պաշտպան Բեն Ուայթի տրանսֆերի հարցում:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են «ճայերին» վճարել 58 միլիոն եվրո:
Մինչ այժմ ակումբները փորձում են պայմանավորվել տրանսֆերի գումարի մասնակի վճարման շուրջ, քանի որ «կարմիր-սպիտակները» չեն կարողանա անմիջապես վճարել խաղացողի ամբողջ տրանսֆերային արժեքը:
2020/2021 մրցաշրջանում Ուայթը «Բրայթոնի կազմում անցկացրել է 39 հանդիպում։ Նշենք, որ ֆուտբոլիստը պարբերաբար հրավիրվում է Անգլիայի հավաքական։