Բայդենը լրագրողների հետ հանդիպմանը մոռացել է Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի մասին (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մոռացել է Ֆլորիդայում 12-հարկանի բնակելի շենքի փլուզման մասին։ Հանդիպման տեսանյութը հրապարակվել է Սպիտակ տան յութուբյան պաշտոնական ալիքում։
Ավարտելով լրագրողների հետ հանդիպումը, որի ընթացքում չի խոսել շենքի փլուզման մասին, Ջո Բայդենը նշել է, որ ուղղաթիռ նստելու ժամանակն է, ինչն աղմուկ է առաջացրել դահլիճում։
Փոխնախագահ Քամալա Հարիսը մոտեցել է Բայդենին և ինչ-որ բան ասել, որից հետո ԱՄՆ նախագահն ասել է․ «Այո, կներեք։ Շնորհակալություն, տիկին փոխնախագահ։ Նահանգի իշխանությունների դիմելու դեպքում դաշնային ուժեր կուղարկվեն Ֆլորիդա»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել, որի հետևանքով մահացել է առնվազն 1, անհայտ կորել 99 և փլատակների տակից դուրս բերվել 35 մարդ։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում, սակայն փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այժմ փլուզման վայրում աշխատում են ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցները, տարածքում երթևեկությունը սահմանափակված է։