Ծխող և խմող կանանց մոտ մեծ է հավանականությունն ունենալ հանցագործ երեխաներ
Հղիության ժամանակ ծխելը, ինչպես նաև խմելը վնասակար են պտղի համար: Ուսումնասիրությունները պարզել են, որ այն կանայք, ովքեր հղիության ընթացքում և ընդհանրապես ծխում կամ խմում են կունենան երեխաներ, որոնք շատ հնարավոր է որ ապագայում ունենան հակվածություն հանցագործություններին: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գլխավոր մանկական հոգեբան Եվգենի Մակուշկինի խոսքին: Նրա խոսքով' երեխան կարող է ոչ միայն լինել պոտենցիալ հանցագործ, այլ նաև կարող է մտավոր զարգացման խնդիրներ ունենալ: Կանայք պետք է զգոն լինեն և մտածեն նաև երեխայի առողջության մասին: