Ուշագրավ գործընթացներ. ինչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին:
Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որևէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն և գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու և ընդհուպ հեռացվելու են աշխատանքից:
Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլև նույնիսկ գործավարներին, քարտուղարուհիներին, որոնք ևս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն և չդրսևորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել:
Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։