Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Իրավունք»
«Թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տվեց բացասական պատասխան:
- Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միևնույն ժամանակ, մեր կուսակցությանը շատ աշխատանք է սպասվում: ՏԻՄ ընտրություններ են կայանալու: Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույցներն առավել ակտիվ կլինեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։