Բրիտանացին M&M's-ի շնորհիվ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկար, տեսանյութ)
Բրիտանացին M&M's-ի 5 կոնֆետներն իրար վրա դնելու համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։
«Հյուրասենյակում նստած M&M's էի ուտում ու ահավոր ձանձրանում էի, ուստի որոշեցի փորձել՝ քանի կոնֆետ կարող եմ իրար վրա դնել»,- ասել է երիտասարդը։
23-ամյա Ուիլ Քաթբիլի խոսքով՝ համացանցում որոնումների արդյունքում պարզել է, որ տարիներ առաջ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված մարդը կարողացել է իրար վրա դնել 4 կոնֆետ։
Երիտասարդի խոսքով՝ ռեկորդը սահմանելու համար 3 ժամ է պահանջվել։
«Թեև դա այնքան էլ մեծ բան չի թվում, իրականում գրեթե անհնարին է, ուստի շատ ուրախ էի»,- հավելել է բրիտանացին։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Посмотреть эту публикацию в Instagram