Արթուր Բազեյանը՝ բռնցքամարտի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Իտալիայի Ռոզետո դելի Աբրուցի քաղաքում ընթանում են բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչները, որտեղ Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։
Ոսկե մեդալի համար պայքարում 56 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթանակ տոնեց իռլանդացի Ադամ Բրաիան Հեսսիոնի նկատմամբ՝ հռչակվելով Եվրոպայի մինչև 22 տարեկանների չեմպիոն։
Հիշեցնենք, որ մեր մարզիկների հետ մրցավայրում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։