Արքայազն Հարրին մեկ գիշերվա ընթացքում հավաքել է 1 միլիոն դոլար
Արքայազն Հարրին իր հմայքով շատերին է խելքահան անում: Նա մեկ գիշերվա ընթացքում կարողացել է հավաքել ավելի քան 1 միլիոն դոլար: Այդ գումարը հավաքվել է բարեգործական նպատակներով: Դուբայի հյուրանոցում հավաքվել էր ամբողջ տեղական բարձրաշխարհիկ հասարակությունը:
Կազմակերպվել է գեղեցիկ ճաշկերույթ, որի շրջանակներում կայացել է բարեգործական դրամահավաքը: Այդ դրամահավաքի շնորհիվ պետք է կառուցվի ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաների համար հիվանդանոց' Հարավային Աֆրիկայում:
Ճաշկերույթի ժամանակ նա իր ելույթը հնչեցրել է արաբերեն. «Ձեր փողերը քամուն չեն տրվի, եթե անգամ դուք չիմանաք, թե ինչ նպատակներով են դրանք հավաքվում: Դրանք կծախսվեն շինարարության վրա: Դա նշանակում է, որ մեզնից շատերը հնարավորություն են տալիս այդ երեխաներին»,- ասել է Հարրին: