Պաշտոնական․ ՈւԵՖԱ-ն չեղարկել է արտագնա գոլերի կանոնը
ՈւԵՖԱ-ն հայտարարել է՝ կազմակերպության կողմից հովանավորվող բոլոր մրցաշարերում արտագնա գոլերի կանոնը չեղարկելու մասին: Նորամուծությունն ուժի մեջ կմտնի 2021/22 մրցաշրջանից:
Արտագնա գոլի կանոնը գործում է երկխաղյա հանդիպումներում: Այն դեպքերում, երբ երկու թիմերն էլ երկու հանդիպման ավարտին հավասար քանակությամբ գոլեր են խփել, ապա զույգի հաղթող է համարվում այն թիմը, որն ամենից շատ գոլ է խփել մրցակցի հարկի տակ: Լրացուցիչ ժամանակը նշանակվում է միայն այն դեպքում, եթե թիմերը հավասար քանակությամբ գոլեր խփեին ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերում:
Հաջորդ մրցաշրջանից գոլերի հավասարության դեպքում թիմերը կանցկացնեն երկու լրացուցիչ ժամանակ` 15-ական րոպե տևողությամբ, որից հետո կխաղարկեն 11 մետրանոց հարվածաշար, եթե հավասար քանակությամբ գոլեր (կամ ընդհանրապես չխփվեն) լրացուցիչ ժամանակում։
Արտագնա գոլերի քանակը այժմ նույնպես կդադարի լինել եվրոպական մրցաշրարերի խմբային փուլերում թիմերի վերջնական դիրքի որոշման չափանիշներից մեկը:
Աղբյուր ArmSport.am