Ստավրոպոլի բնակիչները երկնքում նկարահանել են անսովոր «ամպ-մեդուզա» (լուսանկարներ)
Հունիսի 23-ի երեկոյան Մոսկվայի ժամանակով մոտավորապես 20:56-ին Ստավրոպոլի երկրամասի և հարակից շրջանների բնակիչները երկնքում անսովոր բազմագույն ամպ են նկատել: Ականատեսները տեսանյութն ուղարկել են Life-ի խմբագրություն:
Ականատեսների խոսքերով՝ դրանք բալիստիկ հրթիռի արձակման հետքերն էին երկնքում` լուսավորված արևով: Այնուամենայնիվ, պաշտոնական հաղորդումներ դեռ չեն եղել:
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում AstroAlert խումբը հաղորդում է, որ դա, ամենայն հավանականությամբ, Աստրախանի շրջանի հյուսիս-արևմտյան մասում «Կապուստին Յար» արձակման կայանից «Տոպոլ-Մ» մարտական հրթիռի արձակումն էր: