Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին աշխատող իսպանացի լրագրողներին. «Լրագրողներ առանց սահմանների»
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան օգտահաշվում ահազանգել է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքն անող իսպանացի լրագրողների հասցեին:
«Իսպանացի լրագրողների թիմը մահվան սպառնալիքներ է ստացել ադրբեջանական ուժերի կողմից այն ընթացքում, երբ ռեպորտաժ է վարել նրանց դիրքի վերաբերյալ` Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի սահմանին մոտ:
Կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի ակտը»,-ասված է հաղորդագրությունում: