Թուրքիայի ընդդիմադիր ուժերը երկխոսության և թափանցիկության բացակայության պատճառով լքել են կանանց նկատմամբ բռնության հարցերով հանձնաժողովը
Թուրքիայում խորհրադարանական ընդդիմադիր կուսակցությունները դուրս են եկել կանանց նկատմամբ բռնություննորի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կազմից, հայտնում է Ahval թերթը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովից դուրս գալու որոշումը բացատրել են երկխոսության և թափանցիկության բացակայությամբ, ինչպես նաև հանձանաժողովի կազմում ելույթների ժամանակ հաճախակի ընդհատումներով։ Հանձնաժողովը ստեղծվել էր այս տարվա մարտին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից երկիրը Ստամբուլի միջազգային կոնվենցիայից դուրս բերելուց հետո։
Ընդդիմադիր պատգամավորների հանձնաժողովից դուրս գալուց հետո դրա կազմը 15-ից դարձել է 10 հոգանոց։
Թերթը նշում է, որ կանանց նկատմամբ բռնությունն ու ֆեմիցիդը (կանանց նկատմամբ իրականացվող հանցագործություններ, որոնք պայմանավորված են նրանց սեռական պատկանելիությամբ) Թուրքիայում շարունակում են լուրջ խնդիր նմալ։ Ըստ We Will Stop Femicides կազմակերպության տվյալների՝ 2020 թվականի ընթացքում Թուրքիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 300 նման հանցագործություն։ Անցյալ տարվա ընթացքում երկրի տարածքում մահացած է հայտնաբերվել 171 կին։